Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան ցուցադրել է դարպասապահի ունակությունները:
Սոցիալական ցանցերում լայն տարածում է գտել մի տեսանյութ, որում 20-ամյա ֆուտբոլիստն իր համար անսովոր դիրքում ցուցաբերում է տպավորիչ ռեակցիա՝ մեկը մյուսի հետևից հետ մղելով դժվարին հարվածները:
Երկրպագուները հիացական մեկնաբանություններ են թողել. «Ավելի լավն է, քան Դե Խեան», «Կուրտուան պետք է նստի պահեստայինների նստարանին» և այլն:
Հիշեցնենք, որ Կամավինգան 2022/23 մրցաշրջանի որոշ խաղերում ելույթ էր ունեցել ձախ պաշտպանի դիրքում և զարմացրել «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին իր ունիվերսալությամբ:
Ավարտված մրցաշրջանում ֆրանսիացին մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 59 խաղի, կատարել 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 85 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


