Եղիշե Մելիքյանն առաջին խոսքերն է ասել Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու կապակցությամբ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
«Հպարտ եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գիտակցում եմ պահի բարդությունն ու ամբողջ պատասխանատվությունը, բայց պատրաստ եմ պատվով անցնել այս ճանապարհը:
Իմ բոլոր որոշումները կայացնելու եմ՝ ի շահ ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի: Այս պահին ժամանակն է համատեղելու ուժերը: Ես կոչ եմ անում ֆուտբոլային ամբողջ հանրությանը համախմբվել ազգային հավաքականի շուրջ»,- ասել է Մելիքյանը:


