Logo

Եղիշե Մելիքյան. «Լավ հասկանում ենք, որ խաղալու ենք բարդ մրցակցի դեմ»

01:25 / 10.08.2023• Ֆուտբոլ
Եղիշե Մելիքյան-6

Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է նորվեգական «Բուդյո Գլիմտի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի դիմակայության մասին։

Երևանյան ակումբն արդեն ժամանել է Նորվեգիա և անցկացրել նախախաղային մարզում։

«Փյունիկի» ու «Բուդյո Գլիմտի» առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին Նորվեգիայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին, իսկ պատասխան խաղը մեկ շաբաթ անց կանցկացվի Վազգեն Սարգսյանի անվան Երևանի «Հանրապետական» ստադիոնում։ «Բուդյո Գլիմտի» արգելքը հաղթահարելու դեպքում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում կմրցի ռումինական «Սեպսիի» և ղազախական «Ակտոբեի» դիմակայության հաղթողի հետ։ 

Հիշեցնենք, որ նախորդ երկու փուլերում «Փյունիկը» երկուական անգամ հաղթել էր Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին» (2-0, 3-0) ու շվեդական «Կալմարին» (2-1, 2-1)։

Նախորդ մրցաշրջանում Հայաստանի 15-ակի չեմպիոնը մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել երրորդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ