Logo

Եղիշե Մելիքյան. «Շատ լավ պատրաստվել ենք առաջնությանը, քանի որ լուրջ մրցակիցներ ունենք» (տեսանյութ)

13:08 / 11.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող հաղթող «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերության «Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդաշարի ընթացքում ամփոփել է առաջնության աշնանային հատվածը, խոսել թիմի նախապատրաստության և ծրագրերի մասին:

- Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան վերամեկնարկել է, և «Փյունիկը» երեք խաղում գրանցել է նույնքան հաղթանակ ու 10 խփած գոլ. սա բավարա՞ր է թիմի ձմեռային նախապատրաստության մասին հետևություն անելու համար:

- Շատ լավ պատրաստվել ենք առաջնությանը, քանի որ լուրջ մրցակիցներ ունենք: Շատ դժվար կլինի մեզ համար, սակայն պատրաստ ենք պայքարելու:

- Աշնանային հատվածում խնդիրներ եղան երկու ճակատով պայքարելու ընթացքում: Ի՞նչ հետևություններ եք արել ու եթե գալիք մրցաշրջանում նույնպես գնաք նույն ճանապարհով, ի՞նչը կփոխեք:

- Բոլոր դեպքերում կունենանք խնդիրներ: Դա շատ թիմերի մոտ է լինում: Փորձը կօգնի մեզ շատ հարցերում: Կարծում եմ՝ ինչ-որ տեղ թերացանք, որ ներկայումս միավորների տարբերությունը մեծ է: 

- «Փյունիկը» ձմռանը հրաժեշտ տվեց 14 ֆուտբոլիստի, որոնցից 8-ը միացել էր ամռանը: Ո՞րն էր նման որոշման պատճառը:

- 34 ֆուտբոլիստ ունեինք ու պայքարում էինք երեք ճակատով: Այդ ընթացքում պետք էին մեծ թվով խաղացողներ, որպեսզի թիմը հասցներ վերականգնվել: Միևնույն ժամանակ չէի ասի, թե այդ խաղացողներից բոլորը որակյալ էին, ու երբ այլևս չէինք մասնակցում եվրագավաթի, որոշեցինք հրաժարվել նրանց ծառայություններից:

- Ի՞նչ կասեք ձմեռային սելեկցիայի մասին:

- Ձմեռային սելեկցիայից դժգոհ եմ: Կային ֆուտբոլիստներ, որոնց ցանկանում էինք լավ պայմաններով հրավիրել, սակայն նրանք չընդունեցին առաջարկը: Դա չի նշանակում, թե մենք վատ ենք աշխատում կամ չի ստացվում. պարզապես այդ խաղացողները նախընտրում են ելույթ ունենալ ավելի բարձրակարգ առաջնություններում:

- Տպավորություն է, որ ակումբի ղեկավարությունը Ձեզ հետ է ցանկանում մեկ քայլ առաջ կատարել: Եթե «Փյունիկը» չնվաճի եվրագավաթներին մասնակցելու ուղեգիր, ինչպիսի՞ն կլինեն Ձեր ծրագրերը:

- Արթուր Սողոմոնյանը 7-րդ տարին է հայկական ֆուտբոլում, և իր առաջնահերթ նպատակը գումար աշխատելը չէ: Նա ցույց է տվել, որ 5 տարվա արդյունք չլինելուց հետո չի հիասթափվել: Եթե անհաջողություն լինի, կաշխատենք հաջորդ մրցաշրջանում՝ արդյունքները բարելավելու համար: Բոլորը գիտեն, որ ավելի լավ առաջարկներ ունեմ արտերկրից, սակայն իմ սիրտը տաքացել է այս ակումբի նկատմամբ, և ցանկանում եմ հաջողության հասնել «Փյունիկի» հետ: 

Հիշեցնենք, որ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 22 խաղից հետո «Փյունիկը» 43 միավորով երրորդն է և 10 միավոր զիջում է առաջատար «Ուրարտուին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ