Logo

Եղիշե Մելիքյանը հետևել է Բանդիկյանի խաղին, հանդիպել ու զրուցել է նրա հետ

20:22 / 22.10.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Մոսկվայում ներկա է եղել Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու խմբային փուլի վերջին` 6-րդ տուրի ԲԿՄԱ - «Ակրոն» (3-2) հանդիպմանը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

46-ամյա մասնագետը հետևել է ԲԿՄԱ-ի ու Հայաստանի Մ21 հավաքականի պաշտպան Արտյոմ Բանդիկյանի խաղին. ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

Խաղից հետո Մելիքյանը հանդիպել է 20-ամյա ֆուտբոլիստի հետ` ծանոթանալով Բանդիկյանի խաղային մտածողությանը և որակներին, քննարկել նրա` ազգային հավաքականում ելույթ ունենալու հնարավորությունները։

Արտյոմ Բանդիկյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է և ակումբի հիմնական թիմում 13 խաղում գրանցել է 2 ասիստ։ Նա 2024թ. հոկտեմբերից հրավիրվում է Հայաստանի Մ21 հավաքական, որի կազմում մասնակցել է 5 հանդիպման։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ