Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող հաղթող «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Վանի» դեմ 13-րդ տուրից հետաձգված խաղից առաջ ստացել է Հայաստանի 2022թ. լավագույն մարզիչի մրցանակը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքում 42-ամյա մասնագետը 97 միավորով առաջ էր անցել «Ալաշկերտի» նորանշանակ գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանից, որը հավաքել էր 57 միավոր: Լավագույն եռյակը 31 միավորով եզրափակել էր Հայաստանի ընթացիկ առաջնության առաջատար Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:
Հայաստանի 15-ակի չեմպիոնը Մելիքյանի գլխավորությամբ նախորդ տարի հասել էր Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ, իսկ հետագայում խաղացել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում, որտեղ 6 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղը և ավարտել ելույթները եվրագավաթներում:


