Logo

Եգիպտոսի հավաքականի դարպասապահը չի կարողացել զսպել արցունքները պարտված հանդիպման լավագույն խաղացող ճանաչվելուց հետո

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:24 / 07.02.2022ՍՊՈՐՏ
Մոհամեդ Աբուգաբալ

Կամերունում ավարտված ֆուտբոլի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Եգիպտոսի ընտրանու դարպասապահ Մոհամեդ Աբուգաբալը, որը մրցանակն ստանալու պահին չի կարողացել զսպել արցունքները՝ հաղորդում է մրցաշարի պաշտոնական թվիթերյան էջը։

Սենեգալի և Եգիպտոսի հավաքականների միջև եզրափակիչ խաղի հիմնական ժամանակում թիմերի դարպասները մնացել էին անառիկ, իսկ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում հաջողությունն ուղեկցել էր սենեգալցիներին՝ 4:2։

33-ամյա եգիպտացի դարպասապահն ակումբային մակարդակով երբեք հանդես չի եկել հարազատ երկրի սահմաններից դուրս։ 2019 թվականից պաշտպանում է «Զամալեկ» ակումբի դարպասը։ Ի դեպ, այդ թիմը 8 տուրից հետո 2-րդ տեղն է զբաղեցնում Եգիպտոսի ընթացիկ առաջնությունում։

Սենեգալի հավաքականն առաջին անգամ է դարձել Աֆրիկայի գավաթակիր։ Իսկ Եգիպտոսն այդ մրցաշարում հաղթել է 7 անգամ, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա