Logo

Յանա Եգորյան. «Ծրագրերս չեն փոխվում՝ նվաճել ոսկի Օլիմպիական խաղերում»

22:19 / 10.03.2023Սուսերամարտ
null

Սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն աշխարհի կրկնակի չեմպիոն, թիմային հաշվարկում Եվրոպայի առաջնությունների 6-ակի հաղթող, Ռուսաստանի ներկայացուցիչ Յանա Եգորյանն արձագանքել է սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի՝ ռուս մարզիկներին միջազգային մրցաշարերի մասնակցել թույլատրելու որոշումը:

«Հիանալի նորություն էր: Մինչև վերջ հավատում էի, որ մեզ կթույլատրեն մասնակցել միջազգային մրցաշարերի: Իմ ծրագրերը չեն փոխվում, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատրաստվում եմ Օլիմպիական խաղերին՝ ոսկի նվաճելու ակնկալիքով:

Իհարկե, ես տրամադրված եմ Օլիմպիական խաղերին, իսկ ո՞ր մարզիկի դեպքում այդպես չէ»,- Եգորյանի խոսքը մեջբերում է Sport24-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Յանա Եգորյանը կավարտի մարզական կարիերան, եթե ռուսաստանցի սուսերամարտիկներին թույլ չտան մասնակցել Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի որակավորման մրցումներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ