«Լիվերպուլի» ֆուտբոլիստ Ուգո Էկիտիկեն չի ստանա երկու շաբաթվա աշխատավարձ, տեղեկացնում է Goal-ը։
«Սաութհեմփթոնի» դեմ Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում հարձակվողը հաղթական գոլ էր խփել, որից հետո հանել էր մարզաշապիկն ու ստացել էր երկրորդ դեղին քարտը՝ հեռացվելով խաղադաշտից։
Մերսիսայդյան թիմի գլխավոր մարզիչ Առնե Սլոթն այդ արարքը «հիմար քայլ էր» որակել և նշել էր, որ Էկիտիկեն խաղից անմիջապես հետո ներողություն է խնդրել խաղընկերներից։
«Դա անմիտ արարք էր․ Էկիտիկեն երիտասարդ ֆուտբոլիստ է, իսկ երիտասարդները չեն կարող սխալներ թույլ չտալ։ Կարծում եմ՝ նա արդեն հասկացել է, որ նման մեծ ակումբում ոչ մի սխալ չի կարող անպատիժ մնալ»,- ասել է Սլոթը։
2025/26 մրցաշրջանում 23-ամյա ֆրանսիացին 7 խաղում խփել է 4 գոլ, կատարել է 1 արդյունավետ փոխանցում։
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


