Logo

Էկստրակլասա․ Վահան Բիչախչյանը՝ հետխորհրդային երկրների ամենաթանկ ֆուտբոլիստների թվում

14:42 / 11.06.2024Ֆուտբոլ
null

Transfermarkt-ը թարմացրել է Լեհաստանի առաջնության ֆուտբոլիստների տրանսֆերային գները:

Հայաստանի հավաքականի և «Պոգոնի» հարձակողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի տրանսֆերային արժեքը կազմում է 1 միլիոն եվրո:

24-ամյա ֆուտբոլիստը Էկստրակլասայում 5-րդ տեղում է հետխորհրդային երկրների ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակում։ Ամենաբարձր տրանսֆերային գինն ունի «Ստալի» բելառուս հարձակվող Իլյա Շկուրինը՝ 2,5 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Վահան Բիչախչյանը 2022 թվականից է խաղում «Պոգոնում»: Գործող պայմանագիրը նախատեսվաած է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը: Ավարտված մրցաշրջանում գյումրեցի կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, դարձել 6 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ