Logo

Էկվադորի հավաքականը 5-րդ անգամ կխաղա աշխարհի առաջնությունում

10:38 / 11.06.2025• Ֆուտբոլ
null

Աշխարհի 2026 թվականի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի 16-րդ տուրում Էկվադորի հավաքականը, 75-րդ րոպեից խաղալով 10 ֆուտբոլիստով, գոլազուրկ ոչ-ոքիով ավարտեց Պերուի թիմի դեմ խաղն ու նվաճեց Մունդիալի ուղեգիր:

Էկվադորցիներն իրենց պատմության մեջ 5-րդ անգամ կխաղան աշխարհի առաջնությունում:

Որակավորման մրցաշարի ավարտից 2 տուր առաջ Սեբաստյան Բեկասեսեի թիմն ունի 24 միավոր, ինչը բավարար է՝ ԱԱ-2026-ի խմբային փուլի ուղեգիրն ապահովելու համար: 

Տուրի մյուս արդյունքները.

Արգենտինա - Կոլումբիա՝ 1-1

Տիագո Ալմադա, 81 - Լուիս Դիաս, 24

Ուրուգվայ - Վենեսուելա՝ 2-0

Ռոդրիգո Ագիրե, 43, Ջորջիան դե Արասկաետա, 47

Բոլիվիա - Չիլի՝ 2-0

Միգելիտո, 5, Էնցո Մոնտեյրո, 90

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ