Logo

ԵԼ. Բարսեղյանի «Սլովանը» պարտվեց «Յանգ Բոյզին»

00:15 / 22.08.2025Ֆուտբոլ
null

Սլովակիայի չեմպիոն «Սլովանը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը, շվեյցարական «Յանգ Բոյզի» դեմ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում տանը պարտվեց 0-1 հաշվով:

Բարսեղյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց Շվեյցարիայում: Դիմակայության հաղթողը կնվաճի Եվրոպա լիգայի Լիգայի փուլի ուղեգիր, պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում:

Եվրոպա լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, առաջին խաղ

«Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)` 0-1 (տեսանյութ)

Քրիս Բեդիա, 16

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ