Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը, շվեյցարական «Յանգ Բոյզի» դեմ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում հյուրընկալվելիս պարտվեց 2-3 հաշվով: Դիմակայության առաջին խաղում Սլովակիայի չեմպիոնը տանը պարտվել էր 0-1 հաշվով:
Բարսեղյանը մասնակցեց ամբողջ պատասխան խաղին, 43-րդ րոպեին էլ գոլային փոխանցում կատարեց Ռոբերտ Մակին:
Այսպիսով՝ «Սլովանը» կխաղա Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում, իսկ «Յանգ Բոյզը» հանդես կգա Եվրոպա լիգայի Լիգայի փուլում:
Եվրոպա լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, պատասխան խաղ
«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա)` 3-2 (առաջին խաղը` 1-0)
Արմին Ժիգովիչ, 29, 52, Քրիս Բեդիա, 37 - Ռոբերտ Մակ, 43, Դավիդ Ստրելեց, 87


