Վարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ավարտեց պայքարն ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում:
Լառնակայի ԱԵԿ-ի դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Լեհաստանի ամենատիտղոսակիր թիմը տանը հաղթեց 2-1 հաշվով, դիմակայության առաջին խաղում կիպրական թիմը հաղթել էր 4-1 հաշվով:
Բիչախչյանը պատասխան մրցավեճի մեկնարկից դուրս եկավ խաղադաշտ և 16-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Միլետա Ռայովիչին, որը հաշիվը դարձրեց 2-0:
Գյումրեցի ֆուտբոլիստը փոխարինվեց 72-րդ րոպեին:
«Լեգիան» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում:


