Logo

ԵԼ. Բիչախչյանի «Լեգիան» հաղթեց «Բանիկին» և երրորդ փուլում է

00:59 / 01.08.2025Ֆուտբոլ
null

Վարշավայի «Լեգիան», որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ:

Չեխական «Բանիկ Օստրավայի» դեմ որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում լեհական թիմը տանը 2-1 հաշվով կամային հաղթանակ կորզեց, վճռորոշ եղավ մրցակցի ինքնագոլը: Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 2-2 հաշիվը:

Բիչախչյանը պատասխան խաղը սկսեց մեկնարկից, փոխարինվեց 76-րդ րոպեին: Խաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ 1»-ով:

Եվրոպա լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ

«Լեգիա» (Լեհաստան) - «Բանիկ Օստրավա» (Չեխիա)` 2-1 (առաջին խաղը` 2-2)

Ժան-Պիեռ Նսամե, 54, Կառել Պոյեզնի, 74 (ինքնագոլ) - Էրիկ Պրեկոպ, 15

Չիրացված 11-մետրանոց` Դավիդ Բուխտա, 90 («Բանիկ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ