Վարշավայի «Լեգիան» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի շքեղ գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթանակ տարավ ղազախական «Ակտոբեի» դեմ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում:
Բիչախչյանը 25-րդ րոպեին մոտ 20 մետրից կատարած հուժկու հարվածով գրավել է մրցակցի դարպասը: 26-ամյա գյումրեցի ֆուտբոլիստը 64-րդ րոպեին փոխարինվել է:
Խաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ 2»-ով:
Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 17-ին Ղազախստանում, կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
Եվրոպա լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ
«Լեգիա Վարշավա» (Լեհաստան) - «Ակտոբե» (Ղազախստան)` 1-0
Վահան Բիչախչյան, 25