Մեկ ամսից ավելի դադարից հետո շարունակվում է Եվրոպա լիգայի հիմնական փուլը, որի 7-րդ տուրում Կևի «Դինամոն» արտագնա խաղում գոլառատ ոչ-ոքի գրանցեց թուրքական «Գալաթասարայի» հետ` 3-3։
Ուկրաինական ակումբը պարտվում էր նախ՝ 0-2, ապա՝ 1-3 հաշիվներով, սակայն քամբեք արեց ու ոչ-ոքի կորզեց։
Կիևյան թիմից դուբլ գրանցեց Ուկրաինայի ազգային հավաքականի վինգեր Անդրեյ Յարմոլենկոն։
«Դինամոն» առաջին միավորը վաստակեց և վերջին` 36-րդ տեղում է, «Գալաթասարայը» 13 միավորով 5-րդն է։
Եվրոպա լիգա, Լիգայի փուլ, 7-րդ տուր
«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Դինամո Կիև» (Ուկրաինա)` 3-3 (տեսանյութ)
Դավինսոն Սանչես, 6, Աբդուլքերիմ Բարդակչի, 21, Վիկտոր Օսիմհեն, 53 (11մ) - Վլադիսլավ Վանատ, 44, Անդրրեյ Յարմոլենկո, 68, 81


