Ֆուտբոլի Եվրոպա լիգայում ու Կոնֆերենցիաների լիգայում փետրվարի 15-ին կմեկնարկի փլեյ-օֆֆ փուլը։ Կանցկացվեն 1/16 եզրափակիչի առաջին խաղերը։
Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը, կհյուրընկալվի ավստրիական «Շտուրմին»։
Ֆասթ Սպորտ հետուստաալիքի եթերում կլինի երկու հանդիպում, ևս չորս խաղ կցուցադրվի OTT հարթակում։
Հիշեցնենք, որ խմբերում առաջին տեղ գրաված թիմերը փլեյ-օֆֆում պայքարը կսկսեն 1/8 եզրափակիչից։
Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին խաղեր
«Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) - «Ռոմա» (Իտալիա)՝ 21։45 (OTT)
«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Սպարտա Պրահա» (Չեխիա)՝ 21։45
«Շախտյոր» (Ուկրաինա) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 21։45
«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 21։45
«Միլան» (Իտալիա) - «Ռեն» (Ֆրանսիա)՝ 00։00 (Ֆասթ Սպորտ)
«Լանս» (Ֆրանսիա) - «Ֆրայբուրգ» (Գերմանիա)՝ 00։00 (OTT)
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Թուլուզ» (Ֆրանսիա)՝ 00։00 (OTT)
«Բրագա» (Պորտուգալիա) - «Քարաբագ» (Ադրբեջան)՝ 00։00
Կոնֆերենցիաների լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին խաղեր
«Շտուրմ» (Ավստրիա) - «Սլովան» (Սլովակիա)՝ 21։45 (Ֆասթ Սպորտ)
«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)՝ 21։45 (OTT)
«Մոլդե» (Նորվեգիա) - «Լեգիա» (Լեհաստան)՝ 21։45
«Յունիոն Սենթ-Ժիլուազ» (Բելգիա) - «Այնտրախտ» (Գերմանիա)՝ 21։45
«Սերվետ» (Շվեյցարիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 00։00
«Բետիս» (Իսպանիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 00։00
«Մաքաբի Հայֆա» (Իսրայել) - «Գենտ» (Բելգիա)՝ 00։00
«Այաքս» (Նիդերլանդներ) - «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա)՝ 00։00


