Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան ճանաչվել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Ֆրանսիական «Նանտի» դեմ արտագնա խաղում իտալական ակումբը Դի Մարիայի հեթ-տրիկի շնորհիվ հաղթել էր 3-0 հաշվով ու նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր: 35-ամյա արգենտինացին «Յուվենտուսի» պատմության չորրորդ ֆուտբոլիստն է, որը երեք գոլ է խփում եվրագավաթների արտագնա խաղում։
Արգենտինացի կիսապաշտպանը հաղթել է ևս մեկ անվանակարգում: Նրա առաջին գոլը ճանաչվել է շաբաթվա լավագույնը:
Կոնֆերենցիաների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել բելգիական «Անդերլեխտի» նիդերլանդցի դարպասապահ Բարտ Վերբրուգենը:
Բուլղարական «Լյուդոգորեցի» դեմ խաղում նա հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հետ էր մղել մրցակցի բոլոր երեք հարվածները՝ օգնելով թիմին նվաճել հաջորդ փուլի ուղեգիր:
Կոնֆերենցիաների լիգայի շաբաթվա լավագույն գոլի հեղինակը պորտուգալական «Բրագայի» իսպանացի կիսապաշտպան Ալվարո Դյալոն է։ Լավագույնն է ճանաչվել նրա գոլն իտալական «Ֆիորենտիայի» դեմ խաղում։ Չնայած տպավորիչ գոլին, հաջորդ փուլի ուղեգիր էր նվաճել իտալական ակումբը (4-0, 3-2):


