Logo

El Larguero. «Բարսելոնայի» դիրքորոշումը Լամին Յամալի շուրջ սկանդալային իրավիճակի վերաբերյալ

12:05 / 15.07.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» հետևում է հարձակվող Լամին Յամալի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակին, հաղորդում է El Larguero-ն։

Այդուհանդերձ, կատալոնական ակումբն այս պահին չի ցանկանում մեկնաբանել իրավիճակը։

Ավելի վաղ Cope-ն հաղորդել է, որ Իսպանիայի դատախազությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու համար, թե արդյոք Լամին Յամալի ծննդյան տարեդարձի երեկույթի ժամանակ խախտվե՞լ է հաշմանդամության մասին օրենքը:

Տարբեր աղբյուրներ լուսանկարներ են տարածել՝ ցուցադրելով, որ Եվրոպայի չեմպիոնի 18-ամյակի երեկույթին մասնակցել են գաճաճության հիվանդություն ունեցող մարդիկ: Նշվում է, թե Յամալը նրանց բերել է՝ զվարճանալու համար: Եթե այդ ամենը հաստատվի, դա օրենքի կոպիտ խախտում է և ենթադրում է իրավական հետևանքներ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ