Սլովակիայի մրցավարական անձնակազմը կսպասարկի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Լինկոլն Ռեդ Իմպս» - «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Ֆիկիպ Գլովան, որին խաղադաշտում կօգնեն Դանիել Պոլաչեկը և Պետեր Բեդնարը։ Տեսաօգնականը կլինի Մարտին Դոհալը, նրա օգնականը` Էրիկ Գեմցիկին: Լուկաս Դզիվյակը չորրորդ պաշտոնյան է։
«Լինկոլն Ռեդ Իմպս» - «Նոա» հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:00-ին։


