ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Նոա» - «Լինկոլն Ռեդ Իմպս» դիմակայության պատասխան հանդիպման մրցավարական անձնակազմը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Սեբաստիան Գիսհամերը, որին խաղադաշտում կօգնեն Ռոլանդ Ռիդելն ու Սանտինո Շրայները։ Տեսաօգնականը կլինի Մանուել Շուետենգրուբերը, նրա օգնականը` Սառա Տելեկը: Վալտեր Ատմանը չորրորդ պաշտոնյան է։ Բոլոր պաշտոնյաներն Ավստրիայից են:
Հայաստանի ու Ջիբրալթարի չեմպիոնները պատասխան հանդիպումը կանցկացնեն օգոստոսի 14-ին Աբովյանում, մեկնարկը` ժամը 21:00-ին։
Կարդացեք նաև`


