Հայաստանի չեմպիոն «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում հունգարական «Ֆերենցվարոշի» արգելքը չհաղթահարելու դեպքում եվրագավաթային պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում՝ մրցելով «Լինքոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) զույգի պարտվողի հետ։ Այդ դիմակայությունը նույնպես կկայանա Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում։
«Նոա» - «Ֆերենցվարոշ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին Աբովյանում, պատասխան մրցավեճը` հուլիսի 30-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 7-ին, իսկ պատասխան խաղերը` օգոստոսի 14-ին։
Վիճակահանությունը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։
Կարդացեք նաև`


