Fastex Պրեմիեր լիգայի հաղթող «Նոան» ավարտեց պայքարն ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում:
Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմն Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան ստադիոնում 0-0 հաշիվը գրանցեց: Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1-1 հաշիվը: Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ ևս գոլ չեղավ:
Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «Նոան» պարտվեց 5-6 հաշվով: Հայկական թիմից նշակետից վրիպեցին Սերգեյ Մուրադյանն ու Յան Էտեկին:
«Նոան» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում:
Եվրոպա լիգա, որակավորման երրորդ փուլ, պատասխան խաղ
«Նոա» (Հայաստան) - «Լինկոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար)` 0-0 (հիմնական ժամանակ` 0-0, 11 մետրանոցներով` 5-6), (առաջին խաղը` 1-1)


