Logo

ԵԼ. «Նոան» հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց «Լինկոլնին»

23:54 / 14.08.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի հաղթող «Նոան» ավարտեց պայքարն ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում:

Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմն Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան ստադիոնում 0-0 հաշիվը գրանցեց: Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1-1 հաշիվը: Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ ևս գոլ չեղավ:

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «Նոան» պարտվեց 5-6 հաշվով: Հայկական թիմից նշակետից վրիպեցին Սերգեյ Մուրադյանն ու Յան Էտեկին:

«Նոան» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում:

Եվրոպա լիգա, որակավորման երրորդ փուլ, պատասխան խաղ

«Նոա» (Հայաստան) - «Լինկոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար)` 0-0 (հիմնական ժամանակ` 0-0, 11 մետրանոցներով` 5-6), (առաջին խաղը` 1-1)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ