Logo

ԵԼ. «Նոայի» մրցակիցը «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքում

15:16 / 04.08.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի չեմպիոն «Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Կլուժ» (Ռումինիա) - «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողի դեմ։

«Լինկոլն Ռեդ Իմպս» - «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Աբովյանում։

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան օգոսոստի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` օգոսոստի 28-ին։

Մրցաշարի որակավորման փլեյ-օֆֆի վիճակահանությունը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։ Ժամը 16:00-ից ուղիղ եթերում կլինի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի վիճակահանությունը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ