ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում ևս երեք թիմեր դուրս եկան 1/8 եզրափակիչ:
Իսպանական «Ռեալ Սոսյեդադը» 1/16 եզրափակիչի պատասխան խաղում տանը 5-2 հաշվով հաղթեց դանիական «Միտյուլանին»: Դիմակայության առաջին խաղում բասկյան ակումբը հաղթել էր 2-1 հաշվով:
Պատասխան խաղի 83-րդ րոպեին «Ռեալ Սոսյեդադի» կազմում խաղադաշտ դուրս եկավ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը 7 րոպե անց գոլային փոխանցում կատարեց:
1/8 եզրափակիչ դուրս եկան նաև թուրքական «Ֆեներբահչեն» և չեխական «Վիկտորիա Պլզենը»:
Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղեր
«Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա) - «Միտյուլան» (Դանիա)` 5-2 (առաջին խաղը` 2-1) (տեսանյութ)
Բրայիս Մենդես, 5, Լուկա Սուչիչ, 18, 45+1, Միկել Օյարսաբալ, 73 (11մ), Օրի Սթերին Օսկարսոն, 90 - Ադամ Բուկսա, 24 (11մ), Դարիո Օսորիո, 38
Հեռացում` Դանիել Սիլվա, 69 («Միտյուլան»)
«Անդերլեխտ» (Բելգիա) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)` 2-2 (առաջին խաղը` 0-3) (տեսանյութ)
«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)` 3-0 (առաջին խաղը` 0-1) (տեսանյութ)


