Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Ֆեներբահչեն» ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում տանը 1-3 հաշվով Գլազգոյի «Ռեյնջերսին» պարտվելուց հետո պատասխան մրցավեճում Շոտլանդիայում հաղթեց 2-0 հաշվով, սակայն հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց և դուրս մնաց պայքարից:
Հիմնական ժամանակում թուրքական ակումբից դուբլ գրանցեց լեհ կիսապաշտպան Սեբաստիան Շիմանսկին:
Շոտլանդական ակումբը կիսաեզրափակիչի ուղեգիրը երկխաղյա դիմակայությամբ կվիճարկի Բիլբաոյի «Աթլետիկի» հետ:
Եվրոպա լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ
«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)` 0-2 (առաջին խաղը` 3-1, 11-մետրանոցներով` 3-2) (տեսանյութ)
Սեբաստիան Շիմանսկի, 45, 73