Logo

ԵԼ. «Ռեյնջերսը» հետխաղյա 11-մետրանոցներով պայքարից դուրս թողեց Մոուրինյոյի «Ֆեներբահչեին»

03:01 / 14.03.2025Ֆուտբոլ
null

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Ֆեներբահչեն» ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում տանը 1-3 հաշվով Գլազգոյի «Ռեյնջերսին» պարտվելուց հետո պատասխան մրցավեճում Շոտլանդիայում հաղթեց 2-0 հաշվով, սակայն հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց և դուրս մնաց պայքարից:

Հիմնական ժամանակում թուրքական ակումբից դուբլ գրանցեց լեհ կիսապաշտպան Սեբաստիան Շիմանսկին:

Շոտլանդական ակումբը կիսաեզրափակիչի ուղեգիրը երկխաղյա դիմակայությամբ կվիճարկի Բիլբաոյի «Աթլետիկի» հետ:

Եվրոպա լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)` 0-2 (առաջին խաղը` 3-1, 11-մետրանոցներով` 3-2) (տեսանյութ)

Սեբաստիան Շիմանսկի, 45, 73

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա