Եվրոպա լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում «Ռոման» Գլազգոյում 2-0 հաշվով հաղթեց «Ռեյնջերսին»։
«Ջալոռոսիից» առաջին կեսում գոլերը խփեցին Մատիաս Սուլեն ու Լորենցո Պելեգրինին։
«Ասթոն Վիլան» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթեց Թել Ավիվի «Մաքաբիին»։
«Բետիսի» մասնակցությամբ հանդիպումը նույնպես ավարտվեց 2-0 հաշվով. անդալուզյան ակումբը հաղթեց «Լիոնին»։
«Ասթոն Վիլան» 9 միավորով 6-րդն է, «Լիոնը»` նույնքան միավորով 7-րդը, «Բետիսը»` 8 միավորով 9-րդը, «Ռոման»` 6 միավորով 18-րդը։
«Ռեյնջերսը» չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց, միավոր չի վաստակել և վերջինն է` 36-րդը։
Եվրոպա լիգա, Լիգայի փուլ, չորրորդ տուր
«Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Ռոմա» (Իտալիա)` 0-2
Մատիաս Սուլե, 13, Լորենցո Պելեգրինի, 36
«Ասթոն Վիլա» (Անգլիա) - «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել)` 2-0
Յեն Մատսեն, 45+1, Դոնիել Մալեն, 59 (11մ)
«Բետիս» (Իսպանիա) - «Լիոն» (Ֆրանսիա)` 2-0
Էզ Աբդե, 30, Անտոնի, 35
«Բրագա» (Պորտուգալիա) - «Գենկ» (Բելգիա)` 3-4
Ռոդրիգո Զալազար, 30, 71, Գուստավ Լագերբիրկե, 86 - Դան Հայմանս, 45+2, Յիրա Սոր, 48, Օ Հյոն Գյու, 59, Յաիմար Մեդինա, 72
ՊԱՕԿ (Հունաստան) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)` 4-0
Ալեաանդրո Բյանկո, 54, Գեորգիոս Յակումակիս, 67, Յանիս Կոնստանելիաս, 72, Աբդուլ Ռահման Բաբա, 76
Հեռացում` Արմին Գիգովիչ, 5 («Յանգ Բոյզ»)
«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)` 3-1
Գաբի Կանիչովսկի, 32, Կադու, 53, Լենի Ջոզեֆ, 89 - Սոն, 78
«Շտուտգարտ» (Գերմանիա) - «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ)` 2-0
Բիլալ Էլ Խանուս, 84, Դենիզ Ունդավ, 90+1
«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)` 0-0
«Բոլոնիա» (Իտալիա) - «Բրան» (Նորվեգիա)` 0-0
Հեռացում` Խարալամբոս Լիկոյանիս, 23
Եվրոպա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


