Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Արթուր Սերոբյանը Տիրասպոլի «Շերիֆի» կազմում գոլ խփեց «Պրիշտինայի» դեմ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում:
Մոլդովայի ամենատիտղոսակիր թիմը հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց Կոսովոն ներկայացնող «Պրիշտինային»: Սերոբյանը 51-րդ րոպեին բացեց հաշիվը: «Շերիֆը» դիմակայության առաջին խաղում տանը հաղթել էր 4-0 հաշվով:
Խաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ 1»-ով:
Եվրոպա լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ
«Պրիշտինա» (Կոսովո) - «Շերիֆ Տիրասպոլ» (Մոլդովա)` 2-1 (առաջին խաղը` 0-4)
Համդի Նամանի, 56, Ռին Ահմետի, 65 - Արթուր Սերոբյան, 51


