Logo

ԵԼ. Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» պարտվեց Պորտուգալիայում, այլ արդյունքներ

22:37 / 23.10.2025Ֆուտբոլ
null

Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, պարտվեց Եվրոպա լիգայի Լիգայի փուլի երկրորդ խաղն անընդմեջ:

Բելգրադը ներկայացնող թիմը երրորդ տուրում հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտություն կրեց պորտուգալական «Բրագայից»: Թիկնիզյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

«Բրագան» երրորդ հաղթանակից հետո 9 միավորով առաջին տեղում է, «Ցրվենա Զվեզդան»` 1 միավորով 30-րդ: 

Երրորդ հաղթանակը տարավ նաև ֆրանսիական «Լիոնը»` այս անգամ էլ տանը 2-0 հաշվով առավելության հասնելով շվեյցարական «Բազելի» դեմ խաղում:

Անգլիական «Ասթոն Վիլան» հյուրընկալվելիս անսպասելիորեն 1-2 հաշվով պարտվեց նիդերլանդական «Գոու Ըհեդ Իգլզին»: Բիրմինգհեմի թիմը 6 միավորով 6-րդն է, «Գոու Ըհեդ Իգլզը» նույնքան միավոր ունի և 10-րդն է:

Եվրոպա լիգա, Լիգայի փուլ, երրորդ տուր

«Բրագա» (Պորտուգալիա) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)` 2-0

Ֆրան Նավարո, 22, Մարիո Դորգելեշ, 72

«Լիոն» (Ֆրանսիա) - «Բազել» (Շվեյցարիա)` 2-0

Կորենտին Տոլիսո, 3, Աֆոնսո Մորեյրա, 90

«Գոու Ըհեդ Իգլզ» (Նիդերլանդներ) - «Ասթոն Վիլա» (Անգլիա)` 2-1

Մաթիս Սարայ, 42, Մաթս Դեյիլ, 61 - Էվան Գուեսան, 4

«Ստյաուա» (Ռումինիա) - «Բոլոնիա» (Իտալիա)` 1-2

«Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Շտուտգարտ» (Գերմանիա)` 1-0

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)` 2-3

«Գենկ» (Բելգիա) - «Բետիս» (Իսպանիա)` 0-0

«Բրան» (Նորվեգիա) - «Ռեյնջերս» (Շոտլանդիա)` 3-0

Եվրոպա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ