Logo

ԵԼ. Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» պարտվեց «Պորտուին», մյուս արդյունքները

00:55 / 03.10.2025Ֆուտբոլ
null

Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց պորտուգալական «Պորտուին»: Տանտերերը հաղթական գոլը խփեցին 89-րդ րոպեին:

Թիկնիզյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկից, 68-րդ րոպեին դեղին քարտ ստացավ, իսկ 82-րդ րոպեին փոխաարինվեց:

«Ցրվենա Զվեզդան» 1 միավորով 26-րդն է, «Պորտուն» 6 միավորով առաջատարների շարքում է:

Ֆրանսիական «Լիոնը» ևս երկրորդ հաղթանակը տարավ՝ այս անգամ տանը երկու անպատասխան գնդակ ուղարկելով ավստրիական «Զալցբուրգի» դարպասը: «Լիոնը» 6 միավորով առաջատարների շարքում է:

Անգլիական «Նոթինգհեմ Ֆորեսթը» տանը 2-3 հաշվով անսպասելիորեն պարտվեց դանիական «Միդտյուլանին»: Դանիական թիմը ևս 6 միավորով առաջատարների շարքում է:

Անգլիական «Ասթոն Վիլան» ևս երկրորդ հաղթանակը տարավ. Ունայ Էմերիի թիմը հյուրընկալվելիս 2-0 հաշվով առավելության հասավ «Ֆեյենորդի» դեմ խաղում:

Եվրոպա լիգա, Լիգայի փուլ, երկրորդ տուր

«Պորտու» (Պորտուգալիա) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)` 2-1

Ուիլյամ Գոմես, 8 (11մ), Ռոդրիգո Մորա, 89 - Վասիլյե Կոստով, 32

«Լիոն» (Ֆրանսիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)` 2-0

Մարտին Սատրիանո, 11, Ռուբեն Կլյուվերտ, 57

«Նոթինգհեմ Ֆորեսթ» (Անգլիա) - «Միդտյուլան» (Դանիա)` 2-3

«Շտուրմ» (Ավստրիա) - «Ռեյնջերս» (Շոտլանդիա)` 2-1

«Սելտա» (Իսպանիա) - ՊԱՕԿ (Հունաստան)` 3-1

«Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) - «Ասթոն Վիլա» (Անգլիա)` 0-2

Էմիլիանո Բուենդիա, 61, Ջոն Մաքգին, 79

«Մաքաբի Թել-Ավիվ» (Իսրայել) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)` 1-3

«Գենկ» (Բելգիա) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)` 0-1

«Բազել» (Շվեյցարիա) - «Շտուտգարտ» (Գերմանիա)` 2-0

Եվրոպա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ