Logo

Էլայջա Վուդը պատմել է «Մատանիների տիրակալում» իր դերի հետ կապվածության մասին

Հեղինակ
tigran5
00:00 / 22.12.2021ՍՊՈՐՏ
Էլայջա Վուդ

Ամերիկացի դերասան Էլայջա Վուդն ասել է, որ հպարտանում է «Մատանիների տիրակալը» ֆիլմում իր կերտած դերով. գրում է Esquire-ը:

Նա նաև ասել է, որ «Մատանիների տիրակալը» ֆիլմում հոբիթներին մարմնավորած դերասանները մինչ օրս իրենց անվանում են այս հեքիաթային կերպարների անուններով: Վուդը խոստովանել է, որ նույնիսկ հաճախ զրուցում է Շոն Աստինի (Սեմ), Դոմինիկ Մոնագանի (Մերիադոկ) և Բիլի Բոյդի (Պեպին) հետ:

Բացի այդ, Վուդը խոստովանել է, որ «Մատանիների տիրակալի» առաջին մասի թողարկումից հետո 20 տարի շարունակ ինքը չի կարդացել գրող Ջոն Թոլքինի գրքերը:

Ավելի վաղ «Մատանիների տիրակալը» ֆիլմի դերասանները ռեփ են կարդացել՝ ի պատիվ ֆրանշիզայի առաջին մասի թողարկման 20-ամյակի:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա