Logo

«Էլչեն» երկու տարի անց վերադարձավ Լա լիգա

22:30 / 01.06.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի երկրորդ լիգայի` Սեգունդայի վերջին` 42-րդ տուրում «Էլչեն» հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթել է «Դեպորտիվոյին»։

«Էլչեն» միավորների քանակը հասցրել է 77-ի, առաջնությունն ավարտել է երկրորդ տեղում ու երկու տարի անց նվաճել Լա լիգայի ուղեգիր։ Ակումբը վերջին անգամ բարձրագույն խմբում հանդես է եկել 2022/23 մրցաշրջանում։

Ավելի վաղ Լա լիգայի ուղեգիր նվաճել էր նաև «Լևանտեն», որը 79 միավորով հաղթել է Սեգունդան։ Վերջին ուղեգիրը հատուկ փլեյ-օֆֆում կվիճարկեն 3-6-րդ տեղերը զբաղեցրած «Ռեալ Օվյեդոն», «Միրանդեսը», «Ռասինգն» ու «Ալմերիան»։

Սեգունդա, 42-րդ տուր

«Դեպորտիվո» - «Էլչե»` 0-4 (տեսանյութ)

Մուրադ Էլ Գեզուանի, 4, Ջոն Դոնալդ, 25, Գերման Վարելա, 32, Պեդրո Բիգաս, 89

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ