Logo

Էլիդա Քոչարյանը` Մ23 ԵԱ-ի եռակի հաղթող

17:53 / 10.11.2025Բռնցքամարտ
null

Երևանի «Սպորտի կառավարման կենտրոնում»՝ նախկին «Միկա» մարզահամալիրում ավարտվող բռնցքամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Էլիդա Քոչարյանը (60կգ) դարձել է աշխարհամասի չեմպիոն։

Քոչարյանը հանդես է եկել մինչև 23 տարեկանների պայքարում` եզրափակիչում 5-0 հաշվով հաղթելով ռուս Անաստասիա Ալեքսեևային։

Հայ բռնցքամարտիկը երրորդ անգամ է նվաճել մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Երիտասարդների պայքարում Հայաստանը նվաճել է 4 ոսկե, 5 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։

Պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել Վաղարշակ Քեյանը (54կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (63,5կգ), Արգիշտի Հակոբյանը (67կգ) և Սամվել Սիրամարգյանը (75կգ), փոխչեմպիոն են դարձել Հարություն Մարտիրոսյանը (48կգ), Վահրամ Դովլաթբեկյանը (51կգ), Տիգրան Հովսեփյանը (57կգ), Տիգրան Խաչատրյանը (92+կգ) և Հեղինե Պետրոսյանը (50կգ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ