Logo

Էլինա Ավանեսյանը հարկադրված դադար է վերցրել կարիերայում

10:15 / 14.09.2025Թենիս
Պաշտոնական
null

Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն ինստագրամյան էջի Stories բաժնում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ հարկադրված դադար է վերցրել մարզական կարիերայում: Աշխարհի 104-րդ ռակետը վարակվել է մոնոնուկլեոզով:

«Ես սկսեցի անընդհատ զգալ ուժասպառություն, և նույնիսկ ամենապարզ մարզումները շատ դժվար դարձան:

Ես հավատում եմ, որ սա ընդամենը մեկ շրջան է, և անհամբեր սպասում եմ այն ​​պահին, երբ կկարողանամ վերադառնալ կորտ՝ առողջ, առանց ցավերի և ավելի ուժեղ, քան երբևէ»,- գրել է 22-ամյա մարզուհին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ