Logo

Էլինա Ավանեսյանը չկարողացավ ավարտել մրցախաղը

18:04 / 08.02.2024• Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (61-րդ ռակետ) ավարտեց ելույթները Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում ընթացող WTA-250 շարքի մրցաշարում:

Երկրորդ շրջանում 21-ամյա Ավանեսյանը մրցեց լատվիացի Անաստասիա Սևաստովայի (656-րդ ռակետ) հետ և երրորդ սեթում հրաժարվեց պայքարից վնասվածքի պատճառով։ Առաջին սեթում Սևաստովան հաղթեց 6-2 հաշվով, իսկ երկրորդում հայ մարզուհին ուժեղ գտնվեց թայ-բրեյքում՝ 7-6։  Երրորդ սեթում Էլինան չկարողացավ շարունակել պայքարը 0-2 հաշվի ժամանակ։ Մրցախաղը տևեց 1 ժամ 53 րոպե:

Հիշեցնենք, որ առաջին շրջանում Էլինա Ավանեսյանը 6-4, 7-6 հաշվով հաղթել էր գերմանացի Թամարա Կորպաչին (77-րդ ռակետ): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ