Logo

Պալերմո․ Էլինա Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով 

19:16 / 20.07.2022• Թենիս
null

Ռուսաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Իտալիայի Պալերմո քաղաքում անցկացվող WTA 250 շարքի մրցաշարում։

Առաջին շրջանում 19-ամյա հայ թենիսիստուհին 3 սեթում հաղթել է բրազիլացի Կարոլինա Ալվեսին՝ 6:2, 5:7, 6:1 հաշվով։ Մրցախաղը տևել է 2 ժամ և 5 րոպե։

Երկրորդ մրցախաղում Էլինա Ավանեսյանն ուժերը կչափի Իտալիայի ներկայացուցիչ Լյուչիա Բրոնցետիի հետ։ Մրցախաղը տեղի կունենա հուլիսի 21-ին։

Պալերմոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 203 հազար եվրո է։

Հիշեցնենք, որ WTA-ի դասակարգման աղյուսակում Էլինա Ավանեսյանը զբաղեցնում է 129-րդ տեղը:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ