Logo

Էլինա Ավանեսյանը հերքել է քաղաքացիությունը փոխելու մասին լուրերը

17:41 / 05.04.2024Թենիս
null

Ռուսաստանցի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել քաղաքացիությունը, որպեսզի ցածր մրցակցության պայմաններում կարողանա մասնակցել Օլիմպիական խաղերին:

«Առայժմ նման բան չեմ քննարկել, ոչ էլ պատրաստվում եմ քննարկել»,- 21-ամյա մարզուհու խոսքը մեջբերում է Спорт-экспресс-ը:

Ավելի վաղ համացանցում տեղեկություն էր հայտնվել, որ հայ թենիսիստուհուն Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիություն են առաջարկել:

Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանը Ռուսաստանի 11-րդ ռակետն է և WTA-ի համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 64-րդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ