Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությանը, հայտնում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։
Դանիելյանը մրցաշարի առաջին փուլում կմրցի Նադեժդա Անտոնովայի (Տաջիկստան, 2030 վարկանիշ), իսկ Մկրտչյանը` Լինա Նասրիի (Ալժիր, 2054 վարկանիշ) դեմ։
Մրցաշարը տեղի կունենա Վրաստանի Բաթում քաղաքում հուլիսի 6-28-ը։ Նոկաուտ համակարգով կանցկացվի 7 խաղափուլ։ Մրցակիցները կանցկացնեն դասական շախմատի երկու պարտիա։ Հավասար հաշվի դեպքում հաղթողը կորոշվի արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում։
Առաջին խաղափուլի պարտիաները կմեկնարկեն ժամը 15:00-ին։


