Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարում արծաթե մեդալակիր է դարձել։
Հայաստանը ներկայացնող մարզուհին տարվա վերջին ստուգատեսում հանդես է եկել 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում, որակավորման փուլում հավաքել է 573 միավոր և երկրորդ տեղով անդել եզրափակիչ։ Եզրափակիչում Կարապետյանը հավաքել է 234,7 միավոր ու գրավել երկրորդ տեղը։