Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանն արծաթե մեդալակիր է դարձել։
Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևի որակավորման փուլում վաստակել է 48 միավոր, Եվրոպայի ռեկորդ սահմանել և առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ։
Ոսկե մեդալի համար պայքարում, սակայն, 30-ամյա մարզուհին 13-15 հաշվով պարտվել է չեզոք դրոշի ներքո հանդես եկած, ռուս Լյուբով Յասկևիչին ու դարձել փոխչեմպիոն։