Հրաձգության Հայաստանի հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում ավարտված Polish Open Kaliber միջազգային մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել։
Մրցումային վերջին օրը Կարապետյանը հանդես է եկել անհատական պայքարում։ Նա որակավորման փուլում խոցել է 569 միավոր։ Եզրափակիչում էլ 31-ամյա մարզուհին 242,3 միավորով դարձել է հաղթող։
Ավելի վաղ Կարապետյանը Բենիկ Խլղաթյանի հետ արծաթե մեդալ էր նվաճել 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում։


