Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցել է Ֆրանսիայի Գրան պրին Ֆորմուլա-1-ի օրացույց վերադարձնելու առաջարկին:
Ավելի վաղ Ֆորմուլա-1-ի ղեկավար Ստեֆանո Դոմենիկալին հայտարարել էր, որ պատրաստ է Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել Լե Կաստելեում կրկին Գրան պրի անցկացնելու հնարավորությունը:
«Ես լիովին ողջունում եմ ձեր առաջարկը։ Մեր երկիրը պետք է կարողանա նորից կապ հաստատել Ֆորմուլա-1-ի հետ՝ հանուն ընդհանուր բարօրության։
Խոսքը մեր երկրի գրավչության, ավտոմոբիլային արդյունաբերության և նորարարության վրա ազդեցության մասին է»,- Էմանուել Մակրոնի խոսքը մեջբերում է Autosport-ը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Գրան պրին Ֆորմուլա-1-ի օրացույցից դուրս է մնացել 2022 թվականից հետո:


