«Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր, ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին կարող է զբաղեցնել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը՝ փոխարինելով Նոել Լե Գրեյին, որը սկանդալային հայտարարություն էր արել լեգենդար Զինեդին Զիդանի հասցեին ու հաջորդ օրը ներողություն խնդրել:
RMC-ի տեղեկություններով, ՖՖՖ-ի նախագահի պաշտոնում Պլատինիին ցանկանում է տեսնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Ֆրանսիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը նույնպես դեմ չէ վերադառնալ ֆուտբոլ:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի կարգապահական խորհուրդը 2015 թվականին 67-ամյա Պլատինիին 8 տարով հեռացրել էր ֆուտբոլային գործունեությունից՝ կասկածելով կոռուպցիայի մեջ: Հետագայում ժամկետը 2 անգամ կրճատվել էր ու ավարտվել 2019-ին:


