Խառը մենամարտերի աշխարհի քառակի չեմպիոն, ռուսաստանցի լեգենդար մարտիկ Ֆյոդոր Եմելյանենկոն նշել է, թե որ մենամարտերը կլինեն ամենաբարդը կարիերայում:
«Հավանաբար, ամենադժվարը կլինի վերջին մենամարտը: Ինձ համար Անտոնիո Նոգեյրայի և Միրկո «Կրո Կոպի» հետ մենամարտերն են եղել շատ դժվար և հետաքրքիր»,- Եմելյանենկոյի խոսքը մեջբերում է ТАСС-ը։
45-ամյա Ֆյոդոր Եմելյանենկոն երկու անգամ հաղթել էր բրազիլացի Անտոնիո Նոգեյրային (2003, 2004) և մեկ անգամ առավելության էր հասել խորվաթ մարտիկ Միրկո «Կրո Կոպ» Ֆիլիպովիչի նկատմամբ (2005)։ «Վերջին կայսրի» հրաժեշտի մենամարտը տեղի կունենա 2023 թվականի հունվարին։ Եմելյանենկոյի մրցակիցը դեռ հայտնի չէ:


