«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ամեն ինչ անում է, որ ակումբը ձեռք բերի «Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի տրանսֆերային իրավունքը, գրում է TeamTalk-ը:
Ջեքսոնի՝ «Ասթոն Վիլա» հավանական տեղափոխությունը կարող է դառնալ տրանսֆերային դոմինոյի սկիզբը՝ ստիպելով Օլի Ուոթկինսին հավաքել ճամպրուկները: Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը», և եթե «Կաչաղակները» պայմանագիր կնքեն թոփ հարձակվողի հետ, ապա կդիտարկեն Ալեքսանդր Իսակի տրանսֆերային իրավունքը «Լիվերպուլին» վաճառելու տարբերակը:
«Ասթոն Վիլան» ակտիվ է տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ակումբը 26 միլիոն ֆունտ վճարեց «Նիսին»՝ Էվան Գեսանի համար, բայց ունեցավ նաև կորուստ. Լեոն Բեյլին տեղափոխվեց «Ռոմա»:
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


