Logo

Էմիլիանո Մարտինեսը՝ ԱԱ-2022-ի մրցանակաբաշխությանը վիրավորական ժեստ ցուցադրելու մասին

20:47 / 19.12.2022• Աշխարհի առաջնություն
null

Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը, որը անպարկեշտ ժեստ էր ցուցադրել Կատարում կայացած աշխարհի առաջնության մրցանակաբաշխության ժամանակ, բացատրել է իր վարքագիծը:

«Ես դա արեցի, քանի որ ֆրանսիացիները սուլեցին ինձ «Ոսկե ձեռնոց» մրցանակը ստանալու ժամանակ: Այդ ժեստն ուղղված էր նրանց: Նման ամբարտավանությունն իմ դեպքում չի աշխատում»,- անգլիական «Ասթոն Վիլայի» դարպասապահի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ Էմիլիանո Մարտինեսը ճանաչվել էր ԱԱ-2022-ի լավագույն դարպասապահ։

Արգենտինա - Ֆրանսիա խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 2-2 հաշվով, լրացուցիչ ժամանակում թիմերը մեկական գոլ էին խփել, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Ամերիկայի գավաթակիրը հաղթել էր 4-2 հաշվով ու հռչակվել աշխարհի եռակի չեմպիոն: Արգենտինացիները նման հաջողություն գրանցել են նաև 1978 և 1986 թվականներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ