Logo

The Telegraph. Հնարավոր է՝ Էմիլիանո Մարտինեսն ու Լեոն Բեյլին տեղափոխվեն Սաուդյան Արաբիա

12:16 / 02.05.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը և վինգեր Լեոն Բեյլին, հնարավոր է, կարիերան շարունակեն Սաուդյան Արաբիայում, հայտնում է The Telegraph-ը:

Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու դեպքում բիրմինգհեմցիները պատրաստ կլինեն վաճառել որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային իրավունքները, որպեսզի կարողանան ապահովել ֆինանսական ֆեյր փլեյի կանոնները:

Դրանով պայմանավորված՝ «Ասթոն Վիլան» Ջոն Դուրանի տրանսֆերային իրավունքը վաճառեց «Ալ Նասրին», իսկ Մուսա Դիաբիինը՝ «Ալ Իթիհադին»:

Լեոն Բեյլին Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ասթոն Վիլայի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, խփել 1 գոլ և կատարել 2 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ